Welcome to our companies

  • full screen slider
  • full screen slider
  • full screen slider
  • full screen slider
  • full screen slider
  • full screen slider
0 1 2 3 4 5

Մեր մասին

Մեր ապակիներն օգտագործվում են շինարարության տարբեր բնագավառներում: Ստորև ներկայացված են որոշ կառույցներ, որտեղ կիրառվել է մեր արտադրանքը:

 

Ապակու ավազաշիթային մշ.

ՆԿԱՐԻ ՊԱՏՈՒՄ ՓԱՅԼԱՏՄԱՆ ԷՖԵԿՏՈՎ

 Փայլատե ապակիները նախկինում պատրաստվում էին ձեռքով: Ապակու վրա ցանվում էր մանր ավազ, և ծանր սալիկի շարժումների միջոցով ստեղծվում էր ապակու անհրաժեշտ խորդուբորդ մակերեսը: Ներկայումս, ապակու ավազաշիթային մշակումը կատարվում է օդի և ավազի բարձր ճնշման շթի օգնությամբ: Կարգավորելով ճնշումը և փոփոխելով ավազի հատիկավորությունը, հնարավորություն է ընձեռվում ստանալ տարբեր խտությամբ փայլատում:

 


Ապակու փայլատումը կատարվում է մշակումից և մխամեղմումից հետո: Ապակու ավազաշիթային մշակումը ծառայում է ոչ միայն փայլատման համար, այլ նաև մեկ կամ երկկողմանի տարբեր բարդությունների նկարների պատման համար:Եթե ապակու վրա փայլատել մի կողմից նկար և ֆոնը թողել թափանցիկ, իսկ մյուս կողմից հակառակը, ապա նկարը ձեռք կբերի խորություն և արտահայտվածություն:

Այդպիսի ապակու ետևից բան չի երևում, դրա շնորհիվ ապակու ավազաշիթային մշակումը դառնում է կիրառելի սանհանգույցի դռների ապակիների համար:Մեր արտադրությունը սարքավորված է բարձրարտադրողականության ավազաշիթային սարքավորումով, ինչը թույլ է տալիս արագ իրականացնել մեծ ծավալի աշխատանքներ: Տրաֆարետ պատրաստելու համար նկարը AutoCAD համակարգչային ծրագրով փոփոխվում է էլեկտրոնային ձևի: Մշակվող ապակին պատվում է պաշտպանիչ ինքնասոսինձվող թաղանթով, և հետո նախատեսված ծրագրով կտրտվում է պատկերը` Bottero ֆիրմայի ձևող հաստոցի միջոցով: Այդ հաստոցն օժտված է §կտրող պլոտեր¦ գործառույթով: Դուք կարող եք տրամադրել մեզ պատրաստի պատկերը կամ արտահայտել Ձեր ցանկությունը, իսկ մեր մասնագետներն այն կյանքի կկոչեն: Յուղային բծերից խուսափելու համար, փայլատե ապակիներն անհրաժեշտ է պատել պաշտպանիչ հատուկ պատվածքով: