Welcome to our companies

  • full screen slider
  • full screen slider
  • full screen slider
  • full screen slider
  • full screen slider
  • full screen slider
0 1 2 3 4 5

Մեր մասին

Մեր ապակիներն օգտագործվում են շինարարության տարբեր բնագավառներում: Ստորև ներկայացված են որոշ կառույցներ, որտեղ կիրառվել է մեր արտադրանքը:

 

Ապակու կոփում

Կոփված ապակին դա ապահովություն և հուսալիություն է:

 

    Ժամանակակից ճարտարապետը, նախագծողը, շինարարը չի կարող պատկերացնել իր ստեղծագործական գործունեությունը առանց ապակե կառուցվածքների: Մխամեղմված ապակին իր կիրառումն է գտնում այն դեպքերում, երբ սովորական ապակին չի կարող համապատասխանել անվտանգության և դիմացկունության պահանջներին: Հիմնական ոլորտները, որտեղ օգտագործվում են մխամեղմված ապակիներով պատուհանները, դա շինարարկան, ավտոմեքենաշինության, մեքենաշինության, կահույքի արտադրությունն է:

Այսօր, աշխարհի շատ երկրներում,շինությունների, ինչպես նաև պատշգամբների և լոջաների վերջին հարկի ապակեպատումը թույլատրվում է միայն ապակու անվտանգ շահագործման ժամանակ, որպեսզի դրանց ջարդվելու ժամանակ` խուսափել ապակու մեծ կտորներից մարդկանց հասցրած վնասվածքներից:

 

  Առանց շրջանակների դռները, միջնապատերը, բարձրահարկերի ապակեպատումը, ցնցուղե խցիկները, էսկալատորների և սանդուղքների պարսպապատումը պետք է համապատասխանի չափանիշներին և իրականացվի մխամեղմված պատուհաններով: Լուսաթափանց միջնապատերն ու դռները նույպես իրականացվում են ջերմային մշակման ենթարկված ապակիներով:

 



Закалка стекла

 

Закалка стекла

 

 

Закалка стекла

 

 

Закалка стекла

 

 


  Մխամեղմված ապակին, դա  հատուկ ջերմային մշակման ենթարկված հասարակ թիթեղյա ապակի է: Ապակի, որը թրծած է  մինչև 650-700 աստիճանի տակ` օդի հոսքի կտրուկ սառեցմամբ մինչև բնակարանային ջերմաստիճանը: Կտրուկ սառեցման արդյունքում ապակու մեջ ձևավորվում է որոշակի լարում, որը բարձրացնում է մեխանիկական կայունությունը և ապահովում հատուկ /անվտանգ/ հատկություն` ջարդվելու դեմ:   ապակին զգալիորեն դառնում է հարվածակայուն, կորակայուն և ջերմակայուն` ջերմաստիճանի տատանումների նկատմամաբ:  ապակին դիմանում է մինչև 180 աստիճան ջերմաստիճանային տատանումներին, մինչդեռ սովորական ապակին դիմանում է մինչև 40 աստիճան: Ջարդվելուց,  ապակին փշրվում է անվնաս փոքր մասերով և բութ եզրամասերով: Հարկ է նշել, որ ապակին մխամեղմելուց հետո, հնարավոր չէ այն ենթարկել մեխանիկական մշակման, հնարավոր չէ կիրառել որպես պատուհանաբացվածք կամ լրացուցիչ ֆուրնիտուրի կտրվածք կամ ամրակաման անցք:

 

Ջերմամշակման հոսքագիծը. մոնտաժի և գործարկման-կարգաբերման  աշխատանքները, որոնք ավարտվել են 2008թ.-ի հունվարին, հնարավորություն են տալիս իրականացնել առավելագուն չափի 3600х2400մմ հաստության, 3մմ - 19մմ հարթ, թիթեղյա ապակու  ապակին ցածրէմիսսիոն ծածկույթով / K - ապակի/. Հոսքագիծը սարքավորված է համակարգչային կառավարմամբ ապակու շիկացման կոնվեկցիոն վառարան, որի շնորհիվ մեզ հաջողվում է արտադրել բարձրորակ  ապակիներ: Ցիկլային գործունեության բարձրարտադրության հոսքագիծը հագեցած է շամանակակից կառավարման սարքավորումներով, որը թույլ է տալիս արտադրել մինչև 200ք.մ. մխամեղմված ապակի, մեկ հերթափոխի ընթացքւմ:

 

Կոփված Ապակու Կիրառման Ոլորտները

  • Ֆասադային շինությունների կառուցվածքային ապակեպատում
  • Ապակեկապոցների արտադրում
  • Պատշգամբների, ձմեռային պարտեզների և ջերմոցների ապակեպատում
  • Ապակե առաստաղների կառուցվածքներ
  • Գրասենյակների միջնապատեր
  • Ապակե դռներ
  • Սաունաների դռներ, բուխարիների և վառարանների պահպանիչ էկրաններ
  • Էսկալատորների կողային կրող հարթություններ և ապակե պարսպապատումներ
  • Ավտոմեքենաների, տրոլեյբուսների, ավտոբուսների, մետրոյի և էլեկտարգնացքների վագոնների ապակեպատում
  • Առևտրային սարքավորումների սառցարանների խցիկների դռներ և դիմապատեր
  • Սառնարանների ապակե դարակներ
  • Կորպուսային և ապակե կահույքի ապակե դետալներ